Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488

  • EUR

    565,5
    575,5

  • RUB

    6,27
    6,52

Կարևոր իրադարձություններ

Պատմական օր․ Իսրայելն ու ԱՄԷ-ն հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիր են կնքել

13 Օգոստոս, 2020 22:50
Պատմական օր․ Իսրայելն ու ԱՄԷ-ն հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիր են կնքել

Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու շուրջ: BBC News-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նվում է, որ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Ալ Նահյանը համատեղ հայտարարությամբ հույս են հայտնել, որ «խաղաղության պատմական և բեկումնային համաձայնագիրը կնպաստի խաղաղության հաստատմանը Միջին Արևելքում»:

 Իսրայելը՝ որպես արդյունք, կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Մինչ այս պահը Իսրայելը դիվանագիտական հարաբերություն չէր հաստատել Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկի հետ:

Ի պատասխան ԱՄՆ նախագահի հայտարարությանը՝ Նեթանյահուն թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Պատմական օր»:


 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին