Կարևոր իրադարձություններ

Պարետի սահմանած նորմերի պահպանման նպատակով 66063 ստուգում է իրականացվել

13 Օգոստոս, 2020 22:35
Պարետի սահմանած նորմերի պահպանման նպատակով  66063 ստուգում է իրականացվել

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 12-ի դրությամբ իրականացվել է 66․063 կազմակերպության գործունեության ստուգում, որից միայն 660-ը՝ նշված օրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։   

 

Լրահոս

Դիտել ավելին