Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. վարորդը հոսպիտալացվել է

13 Օգոստոս, 2020 21:49
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. վարորդը հոսպիտալացվել է

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 19:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 34-ամյա Գևորգ Օ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ դեպի Աշտարակ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել երկաթե ցուցանակին:

Վթարի հետևանքով վարորդը, ում օգնության են հասել քաղաքացիները, դուրս է բերվել ավտոմեքեանյից և քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին