Կարևոր իրադարձություններ

Մի քանի ադրբեջանցի մարտիկներ գերեվարվել են Հայաստանի կողմից․ Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը՝ Defense Romania պարբերականին

13 Օգոստոս, 2020 21:23
Մի քանի ադրբեջանցի մարտիկներ գերեվարվել են Հայաստանի կողմից․ Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը՝ Defense Romania պարբերականին

ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան ռումինական Defense Romania պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական էսկալացիային։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը հաջողությամբ հետ է մղել ադրբեջանական հարձակումը, մանրամասներ է պատմել ռազմական գործողությունների վերաբերյալ։

«Բացի այն, որ գործողությունների ժամանակ օգտագործվել են ԱԹՍ համակարգեր, ադրբեջանական կողմն օգտագործել է նաև իսրայելական ռազմական տեխնիկա, ադրբեջանցիները իրենց հարձակումներում օգտագործել են նաև «Յաշմա» հատուկ նշանակության ուժերը»,- ասել է Հովհաննիյանը՝ ավելացնելով, որ մի քանի ադրբեջանցի մարտիկներ գերեվարվել են Հայաստանի կողմից, որը, ըստ Հովհաննիսյանի, ոչ միայն հետ է մղել հարձակումը, այլև ցույց է տվել ռազմական գերակայությունը Ադրբեջանի նկատմամբ։ 

«Ադրբեջանական զինված ուժերը նախ 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ, ապա 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ արձակեցին Հայաստանի Չինարի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվեցին բնակելի տներ։ ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից ՀՀ տարածքի դեմ ձեռնարկված ցանկացած փորձ թիրախավորվել և չեզոքացվել է։ Ընդ որում, հայկական զինված ուժերը, հետևելով իրենց սկզբունքներին, ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարել։ Թիրախավորվել են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։ 

Ըստ էության՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ՀՀ Տավուշի մարզի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո ադրբեջանական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայող խոշոր զինատեսակների, մասնավորապես հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել, բայց հայկական դիրքի զինվորների հերոսական և գրագետ գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ։ Այդ ընթացքում կորցրել են նաև որոշակի տեխնիկա, զրահատեխնիկա և այլն։ Հարձակումն իրականացրել են «Յաշմա» անվանումը կրող Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները»,- ասել է նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին