Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են օն-լայն խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների արգելմանն ուղղված աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր

13 Օգոստոս, 2020 20:35
Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են օն-լայն խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների արգելմանն ուղղված աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 13-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում օն-լայն խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների արգելմանն ուղղված աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախահագի լրատվական ծառայությունից։ 

Երկրի ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը խիստ դրական են ազդել ինչպես խաղացողների թվի էական կրճատման, այնպես էլ հանրության կողմից հնչեցրած գնահատականների առումով, սակայն դեռևս լուրջ և համապարփակ աշխատանքներ պիտի տարվեն արգելքը շրջանցելու ցանացած փորձ կանխելու ուղղությամբ։ Ցանկալի արդյունքի հասնելու համար, ըստ նախագահ Հարությունյանի, պայքարը պիտի լինի անընդմեջ և հետևողական, իսկ արգելքի շրջանցման ուղիները փակելու մեխանիզմները՝ արդունավետ՝ հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արագ առաջընթացը։

Տիրող իրավիճակի, խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ զեկույցներով և առաջարկություններով հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները։

Հանրապետության նախագահը հանձնարարել է շահագրգիռ մարմինների ղեկավարներին կարճ ժամանակահատվածում սկսել ոլորտը կարգավորող իրավական դաշտի հստակեցման և համացանցում մշտադիտարկում իրականացնելու ուղղությամբ աշխատանքները։

 

Լրահոս

Դիտել ավելին