Կարևոր իրադարձություններ

Մինսկում ՕՄՈՆ-ը փակել է կենտրոնական պողոտայի մայթերը

13 Օգոստոս, 2020 20:13
Մինսկում ՕՄՈՆ-ը փակել է կենտրոնական պողոտայի մայթերը

Մինսկում ՕՄՕՆ-ը փակում է անկախության պողոտայի մայթերը՝ Գորկու այգու մոտ գտնվող հատվածում, փոխանցում է РБК-ն ։

Ուժայինների այս քայլով պողոտայում զբոսնող ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները բաժանվել են:

Նշվում է, որ մոտակա հրապարակում նույնպես ՕՄՕՆ-ականներ են հավաքվել, ինչպես նաև ոստիկանական դեղին ավտոբուսներ են տեղակայվել:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո քաղաքացիներն ու ընդդիմության կողմնակիցները են դուրս եկել փողոց՝ արտահայտելու իրենց դժգոհությունը իշխանությունների և ընտրակեղծիքների դեմ: 

 

Լրահոս

Դիտել ավելին