Կարևոր իրադարձություններ

Բեյրութից վերադարձած հայկական պատվիրակության հետ քննարկեցինք լիբանանահայությանը ցուցաբերվելիք հետագա աջակցության ծրագրերը․ Արարատ Միրզոյան

13 Օգոստոս, 2020 19:48
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
Բեյրութից վերադարձած հայկական պատվիրակության հետ քննարկեցինք լիբանանահայությանը ցուցաբերվելիք հետագա աջակցության ծրագրերը․ Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է․

«Այսօր ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպեցինք Բեյրութից վերադարձած հայկական պատվիրակությանը։

Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Հայաստան - Լիբանան խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Հրաչ Հակոբյանը և մյուս գործընկերները կիսվեցին իրենց այցից ստացած տպավորություններով, մանրամասներ ներկայացրեցին այնտեղ ունեցած հանդիպումներից։

Քննարկեցինք լիբանանահայությանը ցուցաբերվելիք հետագա աջակցության ծրագրերը»։

 

Լրահոս

Դիտել ավելին