Կարևոր իրադարձություններ

Բեյրութում արտակարգ դրություն է հայտարարվել

13 Օգոստոս, 2020 19:39
Բեյրութում արտակարգ դրություն է հայտարարվել

Լիբանանի խորհրդարանն այսօր հաստատել է պաշտոնանկ արված վարչապետ Հասան Դիաբի կառավարության վերջին որոշումը, որով Բեյրութում արտակարգ դրություն է հաստատվում, գրում է «Ազատությունը»։

Այս որոշման համաձայն, կառավարման գրեթե բոլոր լծակները մայրաքաղաքում փոխանցվում են Լիբանանի Զինված ուժերին։ Այսուհետ լիբանանցի զինվորականները իրավունք կստանան Բեյրութում անհրաժեշտության դեպքում պարետային ժամ հաստատել, գրաքննել քաղաքում լույս տեսնող լրատվամիջոցների հրապարակումները, արգելել հավաքները։ 

Լիբանանի խորհրդարանի այս որոշումը կայացվել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյուններից իննը օր անց։

 

 

Լրահոս

Դիտել ավելին