Կարևոր իրադարձություններ

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հեռացավ աշխատանքից. Մարությանը ստորագրել է որոշումը

13 Օգոստոս, 2020 18:55
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հեռացավ աշխատանքից. Մարությանը ստորագրել է որոշումը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում է ստորագրել։

Ինչպես նշված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում, որոշման համար հիմք է ընդունվել Մեսչյանի դիմումը։

«2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից»,– նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Մեսչյանի հրաժարականի դիմումի մասին Մարությանը հայտարարել էր օգոստոսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում`հիշեցնելով, որ Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է 2 տարով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին