Սերբիայում, Չեռնոգորիայում և Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է խոշոր գումար յուրացնելու և բյուջետային միջոցները վատնելու կասկածանքով: Այս մասին այսօր հայտնել Է Ադրբեջանի պետանվտանգության ծառայության մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն:
«Ձերբակալվել է Սերբիայում, Չեռնոգորիայում և Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը։ Նա մեղադրվում է բյուջետային միջոցների խոշոր գումարի ոչ նպատակային ծախսման, փողերի յուրացման եւ այլ իրավախախտումների մեջ։ Էլդար Հասանովը ձերբակալվել է որպես կասկածյալ։ Քրեական գործը գտնվում է քննության փուլում։ Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի քրեական գործի քննության մասին»,- ասված է Պետանվտանգության ծառայության հայտարարությունում։