Կարևոր իրադարձություններ

Ռեկտորների հետ հանդիպումից հետո պարզ կլինի՝ համալսարաները կբացվեն, թե ոչ. Արայիկ Հարությունյան

13 Օգոստոս, 2020 17:50
Ռեկտորների հետ հանդիպումից հետո պարզ կլինի՝  համալսարաները կբացվեն, թե ոչ. Արայիկ Հարությունյան

Ռեկտորների հետ հանդիպումից հետո պարզ կլինի՝ համալսարաները կբացվեն, թե ոչ: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը հայտարարեց, որ այսօր ռեկտորների հետ հանդիպում է նշանակված, ինչի արդյունքում համալսարանների բացվելու մասին կկազմեն փաստաթուղթ, որը պարետատանը կքննարկվի և կհայտարարվի:

Այն հարցին, թե արդյոք նախարարը պատկերացնում է դասերը կազմակերպելու տարբերակ, որպեսզի արդյունքում առողջության հետ կապված խնդիրներ չլինեն, Հարությունյանն ասաց, որ եթե չպատկերացներ, նման նախագծով հանդես չէր գա:

 

Լրահոս

Դիտել ավելին