Կարևոր իրադարձություններ

Մինսկում ցուցարարները դուրս են եկել Հաղթանակի հրապարակ

13 Օգոստոս, 2020 16:58
Մինսկում ցուցարարները դուրս են եկել Հաղթանակի հրապարակ

Մոտ 2 հազար ցուցարար դուրս է եկել Մինսկի Հաղթանակի հրապարակ. հայտնում է Ռիա Նովոստին:

Նրանք Անկախության պողոտայի մայթերի երկայնքով շարժվել են դեպի հրապարակ և այժմ պատրաստվում են գնալ քաղաքի կենտրոն: Անցորդներն ու մեքենաները նրանց դիմավորում են բղավոցներով և սուլոցներով:

Դեպքի վայրում ոստիկաններ չկան:

Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ակցիաները ամբողջ Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրություններից հետո, որում հաղթել էր պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն: Ըստ ԿԸՀ-ի՝ նա հաղթել է ձայների 80.08% -ով: Կիրակի օրվանից շարունակվում են բողոքի ակցիաները, սակայն դրանք ճնշվում են անվտանգության ուժերի կողմից:

Իրավապահները ցուցարարների դեմ օգտագործում են արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ: Ինչպես հայտնում են հանրապետության Ներքին գործերի նախարարությունից՝ անկարգությունների ընթացքում զոհվել է մեկ մարդ. նա փորձել է պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի

 

Լրահոս

Դիտել ավելին