Կարևոր իրադարձություններ

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել լրագրողի նկատմամբ տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ

13 Օգոստոս, 2020 15:14
Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել լրագրողի նկատմամբ տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել օրեր առաջ լրագրող Սոնա Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ այսօր համացանցում տարբեր գրառումների և կարծիքների առնչությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը:

«… Ձեռնարկված բազմաթիվ քննչական և այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ 29 տարեկան»,- նշել է Եգանյանը:

Երիտասարդը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն), նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե` մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ):

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում՝ նախօրեին՝ 2020թ. օգոստոսի 12-ին, առերևույթ հանցագործություն կատարած 29-ամյա տղամարդը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, որից հետո քրեական գործի վարույթը վերսկսվել է:

Երիտասարդը հարցաքննվել է դեպքի շուրջ և տվել խոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Սոնա Հարությունյանը հաղորդում էր տվել այն մասինոր 2020թհուլիսի 23-ին Արզումանյան փողոցում անհայտ անձը քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել է իրեն պատկանող մոտ 6 գրամ կշռով և մոտ 90.000 ՀՀ դրամ արժողության կախազարդով ոսկյա շղթանՀաղորդման հիման ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցվել է 2020թհուլիսի 25-ինորը նույն օրը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։

 

Լրահոս

Դիտել ավելին