Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560,5
    570,5

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար Լոռու մարզում. բախվել են Opel Zafira-ն ու Opel Vectra-ն. 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց.

13 Օգոստոս, 2020 14:52
Խոշոր վթար Լոռու մարզում. բախվել են Opel Zafira-ն ու Opel Vectra-ն. 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց.

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Էդգար Ի-ի վարած Opel Zafira մակնիշի և Լոռու մարզի Բարդաբլուր գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վահագն Ք-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Վահագն Ք-ն, նրա ուղևորներ՝ 48-ամյա Լաուրա Հ-ն, 43-ամյա Լաուրա Ս-ն, 41-ամյա Վալենտինա Մ-ն, 19-ամյա Ելենա Բ-ն, 41-ամյա Հայարփի Մ-ն և Opel-ի վարորդ Էդգար Ի-ն, նրա ուղևորներ՝ 32-ամյա Մարիամ Ս-ն, 58-ամյա Ռիտա Ա-ն և 43-ամյա Մարիամ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին