Կարևոր իրադարձություններ

Մանկատան 163 շրջանավարտների` 2003-2015 թթ. հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց. Զարուհի Բաթոյան

13 Օգոստոս, 2020 11:58
Մանկատան 163 շրջանավարտների` 2003-2015 թթ. հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց. Զարուհի Բաթոյան

Կառավարությունն ընդունեց նախագիծ, որի համաձայն 2003-2015 թթ. ընթացքում Հայաստանի մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանները նվիրաբերվեցին դրանք զբաղեցրած  մանկատան 163 շրջանավարտներին: Կառավարությունում հիմնական զեկույցով հանդես եկավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա ասաց, որ բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: «Պայմանագիրը նախատեսում էր, որ հետագայում բնակարանը կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության, սակայն, մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել և շրջանավարտներից երեքի զբաղեցրած բնակարանների շենքերի նախնական վիճակը դեռևս 2003-2004 թթ., այսինքն՝ մինչ պայմանագրի կնքելը, գնահատվել է 3-րդ աստիճանի վնասվածության, ուստի նախագծով առաջակվում է այս շահառուներին տրամադրել բնակարանի գնման վկայագիր՝ պայմանով, որ կհանձնեն նախկինում իրենց հատկացված տարածքը»,- նշեց Բաթոյանը:

Նախարարը նաև նշեց, որ նույն կարգավիճակով անձինք անհավասար պայմաններում հայտնվեցին, իսկ նախագծի ընդունմամբ կվերացվի այս անհավասարությունը և կամբողջացնի 1991-2019 թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ճի՞շտ է հասկանում, որ մինչև 2019 թվականը ներառյալ, մանկատների բոլոր շրջանավարտներին, ովքեր չունեն բնակարան, տրամադրվելու է բնակարան:

Բաթոյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով. «Բոլոր այն քաղաքացիները, որոնք շրջանավարտ են եղել 1991-ից 2019 թվականը, ովքեր չունեն սեփականություն, կունենան բնակարան»:

 

Լրահոս

Դիտել ավելին