Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490

  • EUR

    564,5
    574,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին․ բախվել է հինգ մեքենա. կա տուժած

13 Օգոստոս, 2020 10:02
Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին․ բախվել է հինգ մեքենա. կա տուժած

Օգոստոսի 12-ին, ժամը 23։15-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Տափերական գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Վահագն Հ․, ծնված 1980 թ.), «Reno» (վարորդ՝ Գևորգ Ի․, ծնված 1992 թ.), «ZIL» (վարորդ՝ Լյուդվիգ Հ․, ծնված 1990 թ.), «ZIL» (վարորդ՝ Հովհաննես Ե․, ծնված 1977 թ.) և «Opel Аstra G» (վարորդ՝ Սարգիս Ա․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Քրիստինե Ա․-ն (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին