Կարևոր իրադարձություններ

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում և մարզերում

13 Օգոստոս, 2020 00:16
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում և մարզերում

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 13-17-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Քամին՝  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:



Երևան քաղաքում՝ օգոստոսի 13-17-ը քաղաքի առանձին հատվածներում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

 

Լրահոս

Դիտել ավելին