Կարևոր իրադարձություններ

Մինսկում հատուկջոկատայինները սկսել են կրակել այն մարդկանց վրա, որոնք պատշգամբներից խորհուրդներ են տվել ցուցարարներին

12 Օգոստոս, 2020 23:30
Մինսկում հատուկջոկատայինները սկսել են կրակել այն մարդկանց վրա, որոնք պատշգամբներից խորհուրդներ են տվել ցուցարարներին

Մինսկում ոստիկանությունը կրակ է բացել մարդկանց վրա, որոնք աջակցում էին ցուցարարներին պատշգամբներից։ Այս մասին հայտնում է Sputnik Беларусь-ը։

«Հատուկջոկատայինները վազեցին դեպի ցուցարարները, վերջիններս սկսեցին փախչել: Հարևանությամբ գտնվող շենքերի պատշգամբներից բնակիչները սկսեցին բղավել, թե որտեղ կարող են ցուցարարները թաքնվել, ի պատասխան, հատուկջոկատայինները մի քանի անգամ կրակեցին բնակիչների ուղղությամբ»,- գրել է լրատվականը:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո քաղաքացիներն ու ընդդիմության կողմնակիցները են դուրս եկել փողոց՝ արտահայտելու իրենց դժգոհությունը իշխանությունների և ընտրակեղծիքների դեմ: Որոշ վայրերում բողոքի ակցիաները վեր են ածվել փողոցային անկարգությունների: Կան բազմաթիվ ձերբակալվածներ և վիրավորներ: Ըստ պաշտոնական տվյալների՝ ցուցարարներից մեկը մահացել է, երբ պայթուցիկ սարքը պայթել է ձեռքում: 

Ըստ  ԿԸՀ-ի տվյալների` ընտրություններում հաղթող է դարձել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների ավելի քան 80 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան ստացել է ձայների 10 տոկոսը:

 

Լրահոս

Դիտել ավելին