Կարևոր իրադարձություններ

Բնակարանային գողություն Արտանիշ գյուղում․ պատճառվել է մոտ 1 միլիոն դրամի վնաս

12 Օգոստոս, 2020 22:58
Բնակարանային գողություն Արտանիշ գյուղում․ պատճառվել է մոտ 1 միլիոն դրամի վնաս

Օգոստոսի 10-ին, ժամը 15.30-ի սահամններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժնին հաղորդում ստացվեց, որ Արտանիշ գյուղի մի ամառանոցից գողություն են արել: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Իրավապահները մեկնեցին դեպքի վայր: Տանտերը, որ Երևանի բնակիչ է, վերջին անգամ նախորդ տարվա դեկտեմբերին էր առանձնատանը եղել: Իսկ երբ օգոստոսի 10-ին եկել էր, պարզել էր, որ տնից հափշակել են ոսկեղեն, վիդեոնվագարկիչ, DVD նվագարկիչ, կարի մեքենա, փոշեկուլ, այլ կենցաղային ապրանքներ՝ պատճառելով մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ: Հաղորդումից ժամեր անց տեղեկություններ ստացվեցին, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 18-ամյա մի բնակիչ՝ անչափահաս ընկերոջ հետ:

Ժամը 21-ին կասկածվող երիտասարդը բերման ենթարկվեց: Ոստիկանության Ճամբարակի բաժին հրավիրվեց նաև նրա անչափահաս ընկերը:
Նրանք խոստովանել են, որ գողությունն իրենք են արել հունիս ամսվա սկզբներին:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին