Կարևոր իրադարձություններ

Օգոստոսի 14-ին Երևան-Դոնի Ռոստով չվերթ կիրականացվի․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն

12 Օգոստոս, 2020 21:20
Օգոստոսի 14-ին Երևան-Դոնի Ռոստով չվերթ կիրականացվի․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ 

«ՌԴ քաղաքացիների՝ արտասահմանից Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու նախնական ժամանակացույցի համաձայն ՝ NGT B735 Երևան-Դոնի Ռոստով չվերթը կիրականացվի օգոստոսի 14-ին՝ տեղական ժամանակով 10:00-ին։

Չվերթից կարող են օգտվել  Ռուսաստանի քաղաքացիները։

Ինքնաթիռի տեղերը սահմանափակ են։ Ցուցակները կձևավորվեն պետծառայություններում առկա գրանցման հիման վրա»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին