Կարևոր իրադարձություններ

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում 41-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

12 Օգոստոս, 2020 20:56
Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում 41-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Օգոստոսի 12-ին, ժամը 17։49-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 231 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Արմեն Կ․-ի (ծնված 1979 թ.) դին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին