Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Երևանի Չարենցի փողոցի շենքերից մեկում․ 3-րդից 10-րդ հարկերում այրվել է մոտ 200 գմ մալուխ

12 Օգոստոս, 2020 20:45
Հրդեհ Երևանի Չարենցի փողոցի շենքերից մեկում․ 3-րդից 10-րդ հարկերում այրվել է մոտ 200 գմ մալուխ

Օգոստոսի 12-ին, ժամը 19։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չարենցի փողոցի թիվ 70/8 շենքի մուտքում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:36-ին, մարվել՝ 19։49-ին։ 3-րդից 10-րդ հարկերում այրվել է մոտ 200 գմ մալուխ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին