ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով․
«Մեր ուղևորահոսքերն ապահովելու նպատակով օդային սահմանների բացման վերաբերյալ երկխոսության մեջ ենք մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ:
Ցամաքային սահմանով օտարերկրացիների մուտքի արգելքը շարունակում է գործել»: