Կարևոր իրադարձություններ

Ջալալ Հարությունյանն ընդունել է նորաստեղծ «Արցախի պահեստազորի սպաների միություն» Հ/Կ վարչության անդամներին

12 Օգոստոս, 2020 18:46
Ջալալ Հարությունյանն ընդունել է նորաստեղծ «Արցախի պահեստազորի սպաների միություն» Հ/Կ վարչության անդամներին

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ընդունել է նորաստեղծ «Արցախի պահեստազորի սպաների միություն» Հ/Կ վարչության անդամներին` միության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախ Հանրապետության Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը Կարմեն Ասլանյանը ներկայացրել է միության ծրագիրը, որի առանցքում զորացրված և պահեստազոր անցած սպաների քաղաքացիական հասարակությունում լիարժեք ընդգրկվելն ու անվտանգության ոլորտում արդի մարտահրավերներին արժանվորեն դիմակայելն է:

Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը, կարևորելով նման միության առկայությունը, խոստացել է հնարավորինս աջակցել կազմակերպության նախաձեռնություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին