ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել և կից տեսանյութ տեղադրել.
«ԿԱՐԵՎՈՐ. դիմակի կրման կանոններում (անձնական օգտագործման ավտոմեքենայում կամ բնության գրկում), գրադարանների, թանգարանների գործունեության և թատերահամերգային միջոցառումների վերաբերյալ փոփոխություններ դեռ չեն կատարվել, առկա կանոնները շարունակում են գործել:
Առաջիկա օրերին պարետի որոշման միջոցով այս ոլորտներում իրականացվելիք փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի:
‼️ Իսկ ԱՅՍՕՐ ուժի մեջ են մտել հետևյալ փոփոխությունները.
թույլատրվում է հավաքների անցկացումը և դրանց մասնակցելը՝ սահմանված կարգով դիմակ կրելու և միմյանցից նվազագույնը 1,5 մետր հեռավորություն պահպանելու պայմանով,
թույլատրվում է ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումների անցկացումը՝ ոչ ավել քան 40 հոգու մասնակցությամբ և պարետի կողմից սահմանված կարգով և կանոների պահպանմամբ,
ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան,
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից,
հանվել են որոշ բժշկական նշանակության ապրանքների և դեղորայքի Հայաստանի Հանրապետությունից արտահանման սահմանափակումները»։