Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Որքա՞ն գումար է ծախսվել 500 նոր վերելակ ձեռքբերելու համար․ Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնում

12 Օգոստոս, 2020 16:21
Որքա՞ն գումար է ծախսվել 500 նոր վերելակ ձեռքբերելու համար․ Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնում

Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը։ Երևանում գործող բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասը շահագործվում էր 25 տարուց ավելի։

«Շենքերի հարկայնության, վերելակների տեխնիկական բնութագրի և այլ բաղադրիչներով պայմանավորված՝ 1 վերելակի գումարային հստակ արժեք հնարավոր չէ նշել: Վերելակների ձեռքբերման պայմանագրային արժեքը կազմում է  ՝ 4.678.830.420 ՀՀ դրամ» այս մասին Shabat.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

Նշենք, որ  ֆինանսավորման աղբյուրը հանդիսանում է  համայնքային բյուջեն:

«Ներկայումս ընթանում են հին վերելակների ապամոնտաժման և զուգահեռ նոր վերելակների տեղադրման աշխատանքները: Դրանք 134-ն են: Վերելակները պատրաստ կլինեն շահագործման ՀՀ ԱԻՆ –ի կողմից համապատասխան եզրակացություն ստանալուց հետո: Մինչև տարեվերջ նախատեսվում է փոխարինել 500 վերելակ»,- ի պատասխան մեր գրավոր հարցման տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից։

Երևանի քաղաքապետարանին ուղարկված հարցման մեջ հետաքրքրվել էինք նաև, թե վերելակների սպասարկման վճարն արդյո՞ք բարձրանալու է, թե ոչ։ Քաղաքապետարանից պատասխանել են․ «Քանի որ վերելակների սպասարկման միասնական վճար չի գործում (վճարը ձևավորվել է համատիրությունների ու բնակիչների համաձայնության արդյունքում), հստակ նշել սպասարկման վճարը կավելանա, թե կնվազի՝ հնարավոր չէ»:

Նշենք, որ նոր վերելակները հարմարեցված են  տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։

Մարիամ Մելքումյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին