Կարևոր իրադարձություններ

Մարդիկ ցուցադրաբար դիմակ չեն կրում՝ Փաշինյանին ու նրա իշխանությանը հակադրվելու համար. Սուրեն Սուրենյանց

12 Օգոստոս, 2020 16:11
Հեղինակ՝ Սուրեն Սուրենյանց
Մարդիկ ցուցադրաբար դիմակ չեն կրում՝ Փաշինյանին ու նրա իշխանությանը հակադրվելու համար. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Մարդիկ ցուցադրաբար դիմակ չեն կրում՝ Փաշինյանին ու նրա իշխանությանը հակադրվելու համար

«Այն ժամանակ ասում էինք՝ «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր», հիմա հույս ունենք՝ մահերը կզրոյանան և կասենք՝ «Կրիր դիմակ և մի տուգանվիր»: Սրանով հարցը կփակենք մինչև պատվաստանյութի հետ կապված խնդիրները լուծվեն»,- կառավարության այսօրվա նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Առաջին հայացքից թվում է՝ Փաշինյանը խիստ ռացիոնալ հայտարարություն է արել, սակայն այս և այլ ձևակերպումները բացահայտում են Նիկոլ Փաշինյանի մտածողությունը, արժեքային համակարգը՝ իրենց բնույթով լինելով հակասոցիալական։
Դիմակը գուցե հակահամաճարակին հիմնական գործիքն է, համենայն դեպս՝ այդպես ընդունված է ամբողջ աշպարհում, ու մենք բոլորս պահպանում ենք այդ կանոնը՝ անկախ քաղաքական հայացքներից ու սոցիալական կարգավիճակից։
Սակայն մեր իշխանության գռեհկաբանության հասնող էպատաժը, պրիմիտիվությունը հանգեցրել են նրան, որ դիմակը քաղաքացու համար նույնանում է ոչ այնքան անհրաժետ առողջապահական պարագայի, որքան՝ տուգանքի հետ։ Ու նաև սա է պատճառը, որ որոշ մարդիկ ցուցադրաբար դիմակ չեն կրում՝ Փաշինյանին ու նրա իշխանությանը հակադրվելու, "տուգանքի մատերիալ" դառնալու մոլուցքին հակադրվելու համար։
Հանրային նման վարքագծի պատճատը ոչ թե մեր "անկարգապահ" ժողովուրդն է, այլ՝ իշխանության պրիմիտիվությունը, քաղաքացուն "տուգանքի մատերիալ" դարձնելու մոլուցքը»։

 
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին