Կարևոր իրադարձություններ

Հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը. Ավինյան

12 Օգոստոս, 2020 14:58
Հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը. Ավինյան

Հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակ կրելու կանոնները: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը և նշեց, որ որոշումը շուտով կհրապարակվի։

 «Հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակ կրելու կանոնները»,- նշեց նա:

Ավինյանը նաև ասաց, որ վերանայվելու են նաև բացօթյա որոշ հանրային տարածքներում դիմակ կրելու կանոնները: Օրինակ՝ բնության գրկում, անտառներում և նմանատիպ այլ վայրերում:

 

Լրահոս

Դիտել ավելին