Կարևոր իրադարձություններ

Հրաշքներ լինում են. վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 3 ամսական երեխան դուրս է գրվել

12 Օգոստոս, 2020 12:08
Հրաշքներ լինում են. վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 3 ամսական երեխան դուրս է գրվել

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնում է. «Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված երեք ամսական փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նա դուրս գրվեց հիվանդանոցից:

Դեպքից միայն տասը օր անց ուժեղ փոքրիկը գիտակցության էր եկել ու սկսել շնչել ինքնուրույն: Այո, հրաշքներ լինում են ))

Հիշեցնեմ, փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրն էլ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում»։

 

Լրահոս

Դիտել ավելին