Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի թվերն իջեցնելու ռեալ հնարավորություն ունենք. Արսեն Թորոսյան

12 Օգոստոս, 2020 11:26
Կորոնավիրուսի թվերն իջեցնելու ռեալ հնարավորություն ունենք. Արսեն Թորոսյան

կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակի օրական արձանագրված դեպքերի թիվը մոտ 50-100-ով ավելի քիչ է նախորդ շաբաթվա նույն օրվա համեմատությամբ։

«Այսպիսով այն, որ ունենք ռեալ հնարավորություն թվերն իջեցնելու, մնում է ուժի մեջ։ Դրանից բխող կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներում ունենք բավական թեթև վիճակ՝ թե՛ սովորական, թե՛ ռեանիմացիոն մահճակալների մասով։ Թվերը իջել են նաև ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների մասով», - ասաց նախարարը։

Թորոսյանն ընդգծեց, որ կորանավիրուսի հաղթահարման փուլը շարունակվում է և սահմանված կանոններին հետևելը տալիս է իր արդյունքը։

«Հույս ունենք, որ տեմպը այսպես կշարունակվի։ Չեմ կարծում, որ մեր առաջ զրո թվին մոտենալու նպատակ պետք է դնենք։ Հավանաբար՝ թիվը 50-100-ի շրջանակներում պահելը մեզ համար պիտի ընդունելի լինի», - նշեց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին