Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488

  • EUR

    562,5
    572,5

  • RUB

    6,24
    6,49

Կարևոր իրադարձություններ

ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում 1 օր աշխատելուց հետո Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

12 Օգոստոս, 2020 11:20
ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում 1 օր աշխատելուց հետո Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Աբազյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արմեն Աբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակա»,-ասված է նախագահի հրամանագրով:

Նույն օրվա ամսաթվով նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է ՔԿ կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ պաշտոնավարելով ընդամենը մեկ օր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 1 օրով ՔԿ նախագահի տեղակալ էր նշանակվել Արգիշտի Քյարամյանը։ Նրա այդ նշանակմանը հաջորդել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին