Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է կորոնավիրուսի 201 նոր դեպք

12 Օգոստոս, 2020 10:45
Հաստատվել է կորոնավիրուսի 201 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 201 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40 794-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 806 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 234 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1040-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 335 է, ընդհանուր առողջացածներինը՝ 33 492, փաստացի բուժվողներինը՝  6262 (մեկ օրում նվազել է 137-ով): Մեկ օրում արվել է 1710 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 179032 թեստ:

 

Լրահոս

Դիտել ավելին