Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը բողոքել է Թուրքիայի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունում ցուցաբերած վարքից. Կարեն Հովհաննիսյան

11 Օգոստոս, 2020 23:14
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը բողոքել է Թուրքիայի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունում ցուցաբերած վարքից. Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թիֆլիս նորից ֆայտոն ա շուռ եկել։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով այն պնդումները, որոնք շրջանառվում են հասարակության շրջանում։

Ըստ շրջանառվող լուրերի, ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովը նեղ շրջանակներում քննարկման ժամանակ բողոքել է Թուրքիայի պահվածքից թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունում ցուցաբերած վարքից։ Մասնավորապես Սադիկովը դժգոհել է, որ Թուրքիան ողջ ծախսերը թողել է Ադրբեջանի վրա, միևնույն ժամանակ դեմ է եղել մարտական կրակով զորավարժության անցկացմանը և փաստացի տապալվել է զորավարժությունը Թուրքիայի պատճառով։ Միևնույն ժամանակ օգտագործել է վիրավորական արտահայտություններ։

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ նախ մեղադրել են Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայություններին, որոնք իբրև թե գործում են դրսում և կարողացել են հավաքագրել ադրբեջանցիների, ովքեր նման թեզեր են դնում շրջանառության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրում է բոլոր նրանց , ովքեր նման հոդվածներ, նյութեր են տարածում Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար։

Իսկ վերջում էլ հերքում նման տեղեկատվության իսկությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին