Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

11 Օգոստոս, 2020 23:00
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 12-16-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը օգոտոսի 12-16-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին