Կարևոր իրադարձություններ

Oգոստոսի 14-ին տեղի կունենա Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը

11 Օգոստոս, 2020 22:10
Oգոստոսի 14-ին տեղի կունենա Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը

Դոնի Ռոստովում Հայաստաի հյուպատոսությունը հաղորդագրություն է տարածել․ 

«Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 14-ին ժամը՝ 17։30-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։

Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։

Հեռախոս՝ 8/863/266-56-03

8/863/266-54-58

Ավիատոմսի արժեքը՝ 11․700 ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին