Կարևոր իրադարձություններ

Վաղը Երևանի Կենտրոնում վաղը վթարային ջրանջատում կլինի․ «Վեոլիա Ջուր»-ը զգուշանում է

11 Օգոստոս, 2020 21:48
Վաղը Երևանի Կենտրոնում վաղը վթարային ջրանջատում կլինի․ «Վեոլիա Ջուր»-ը զգուշանում է

Վթարային աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 12-ին ժամը 10:00-18.00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած հաղորդագրությունից։ 

Մասնավորապես կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Իսահակյան, Կորյուն, Աղայան, Թամանյան, Բայրոն, Մոսկովյան, Ա. Պետրոսյան, Գ. Քոչար փողոցների, Սայաթ-Նովա 1-40, Խանջյան 43, Թումանյան 10, 12, 13, 28/20, 34, 37, 39, 41,  Սարյան 1, Տերյան 42-91,  Աբովյան 11-62, Նալբանդյան 23-59, 102-110, Մ. Մաշտոց 37-60, Սարմեն 1-10, Տերյան 105/1, Բաղրամյան 1-3 համարների, Մոսկովյան անցուղու, Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:  

 

Լրահոս

Դիտել ավելին