Կարևոր իրադարձություններ

Տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով շաբաթ օրը մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի համապատասխանում. Մանե Գևորգյան

11 Օգոստոս, 2020 21:11
Հեղինակ՝ Մանե Գևորգյան
Տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով շաբաթ օրը մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի համապատասխանում. Մանե Գևորգյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«NEWS.am եւ hraparak.am կայքերի կողմից տարածվող այն տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով շաբաթ օրը մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի համապատասխանում:

Թեև պատգամավոր Ղալումյանը հերքել է վարչապետի մասնակցության մասին լուրը, լրատվամիջոցները շարունակել են ապատեղեկատվությունը տարածել։ Տեղեկությունը ճշտելու հարցով լրատվամիջոցները ինձ չեն դիմել եւ այն հրապարակել են առանց պաշտոնական պարզաբանման փորձի։

Ես միշտ բաց եմ լրագրողների հետ շփումներում եւ որեւէ հարցով ինձ չդիմելու որեւէ հիմք չեմ տվել: Խնդրում եմ գործընկերներիս իրենց կայքերի միջոցով հերքել ապատեղեկատվությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին