Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    563
    573

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախ․ բարձրաստիճան զինվորականներն առաջնագծում հետևել են լայնածավալ ամրաշինական աշխատանքներին (լուսանկարներ)

11 Օգոստոս, 2020 19:20
Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախ․ բարձրաստիճան զինվորականներն առաջնագծում հետևել են լայնածավալ ամրաշինական աշխատանքներին (լուսանկարներ)

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության ու գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում օգոստոսի 11-ին  Արցախի  Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախ Հանրապետության Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության մի շարք օբյեկտներ:

 

Բարձրաստիճան զինվորականներն առաջնագծում հետևել են լայնածավալ ամրաշինական աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմի ծառայության պայմանների ու կենցաղի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին:ՊԲ ինժեներասակրավորական զորամասերից մեկում  ներկայացվել են նոր տիպի ամրաշինական օբյեկտների կառուցվածքային տարրերը:

Աշխատանքային այցի ընթացքում քննարկվել է հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության տեսակետից կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին