Կարևոր իրադարձություններ

Հոր և որդիների դանակահարություն Շենգավիթում․ կասկածյալը բերման է ենթարկվել ու ձերբակալվել, նա խոստովանել է կատարածը

11 Օգոստոս, 2020 18:59
Հոր և որդիների դանակահարություն Շենգավիթում․ կասկածյալը բերման է ենթարկվել ու ձերբակալվել, նա խոստովանել է կատարածը

Օգոստոսի 9-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանները ճշտեցին նրանց ինքնությունը՝ հայր և որդիներ էին։ Նրանցից բացատրություն վերցնել չհաջողվեց։

Շարունակելով օպերատիվ միջոցառումները՝ ոստիկանները պարզեցին, որ նրանք դանակահարվել են Եղիշե Թադևոսյան փողոցում։

Դեպքի վայրում նույնպես իրավապահները ձեռնարկեցին անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու համար։ Շուտով պարզվեց, որ դանակահարվածները կենցաղային հարցերի շուրջ վիճել են հարևանի հետ։ 44-ամյա կասկածյալը, մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա խոստովանել է կատարածը։

44-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն։ 

 

Լրահոս

Դիտել ավելին