Կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին գրանցված ռուսական պատվաստանյութը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը՝ 1957 թվականին արձակված՝ Երկրի առաջին արհեստական արբանյակի անվանման նմանությամբ: Այս մասին ասվում է պատվաստանյութի պաշտոնական կայքում:
Ադենավիրուսի վեկտորի հիմքով ռուսական պատվաստանյութը գրանցվել է օգոստոսի 11-ին ՌԴ առողջապահության նախարարության կողմից և դարձել շուկայում կորոնավիրուսի դեմ գրանցված առաջին պատվաստանյութը, հայտնում է Ռիա Նովոստին: