Կարևոր իրադարձություններ

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վնասը նախնական գնահատվում է 3 մլրդ դոլար

11 Օգոստոս, 2020 17:02
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վնասը նախնական գնահատվում է 3 մլրդ դոլար

Ապահովագրական ընկերությունները Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կորուստները նախնական գնահատել են 3 միլիարդ դոլար, այնքան, որքան 2015-ի օգոստոսին Տյանցզինի նավահանգստում տեղի ունեցած պայթյունների պատճառած կորուստներն են։ Այս մասին տեղեկացնում է Տասս-ը՝ հղում կատարելով Splash- ին:

Նշվում է, որ թեև օգոստոսի 4-ին Բեյրութի պայթյունն ավելի հզոր էր, քան 5 տարի առաջ Չինաստանի նավահանգստում տեղի ունեցածը, այնուամենայնիվ Տյանցզինում ոչնչացվել են ավելի թանկ արժեցող բեռներ՝ ներառյալ հազարավոր ավտոմեքենաներ: Տյանցզինի նավահանգստում վթարի հետևանքների ապահովագրական պահանջների գումարը մինչ օրս ամենախոշորն է համարվում խաղաղ պայմաններում նավահանգիստների ապահովագրության պատմության մեջ:

Վերջին տվյալներով ՝ Լիբանանում մահացել է ավելի քան 150 մարդ, բազմաթիվ քաղաքացիներ անհետ կորած են համարվում: Բեյրութի նահանգապետի խոսքով՝ հնարավոր չէ որոշել այն զոհերի ինքնությունը, որոնք կապեր չունեն տեղի բնակիչների հետ, օրինակ՝ վարորդներ կամ նավահանգստում աշխատող օտարերկրացիներ։


 

Լրահոս

Դիտել ավելին