Կարևոր իրադարձություններ

Ալավերդիում վիճաբանության ժամանակ կինը դանակով հարձակվել է ամուսնու վրա. հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

11 Օգոստոս, 2020 15:13
Ալավերդիում վիճաբանության ժամանակ կինը դանակով հարձակվել է ամուսնու վրա. հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ամուսինների կողմից միմյանց ծեծի ենթարկելու, առողջությանը թեթև վնաս պատճառելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ալավերդի քաղաքի 31-ամյա բնակիչը կնոջ հետ ունենալով ընտանեկան անհաշտ հարաբերություններ, 2019թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող իրենց բնակարանում վերջինիս կողմից խանդի հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Բացի այդ, 2020թ. մայիսի 15-ին՝ ժամը 23-ի սահմաններում, խանդի հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում, ամուսինները բազմաթիվ հարվածներ են հասցրել միմյանց՝ դիտավորությամբ փոխադարձաբար պատճառելով թեթև մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդու կինը վերցնելով խոհանոցային դանակը, հարձակվել է ամուսու վրա՝ տալով սպանության սպառնալիք, սակայն վիճաբանությանը ներկա գտնվող բարեկամուհին միջամտել, կանխել է կնոջ գործողությունները և դանակը խլել նրա ձեռքից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ալավերդի քաղաքի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը) և 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), իսկ վերջինիս կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը)1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին