Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ-ում հայտարարել են կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի նշույլների մասին

11 Օգոստոս, 2020 13:28
ԱՀԿ-ում հայտարարել են կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի նշույլների մասին

Չնայած այն բանին, որ աշխարհում հաշվվում Է կորոնավիրուսով վարակման շուրջ 20 միլիոն դեպք, իսկ մահերի թվաքանակը մոտենում Է 750 հազարին, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առկա են հույսի նշույլներ: Այդ մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը. հայտնում է Ռիա Նովոստին

«Ձեզնից շատերն այժմ սգում են: Ծանր պահ Է աշխարհի համար:

Բայց ես ցանկանում եմ հստակություն մտցնել. առկա են հույսի կանաչ ծիլերը, և, անկախ այն բանից, թե որտեղ Է գտնվում երկիրը, տարածաշրջանը, քաղաքը կամ ավանը, երբեք ուշ չԷ ետ շրջել COVID-19-ի բռնկումը»,-նրա խոսքը մեջբերում Է ԱՀԿ-ի մամուլի ծառայությունը:

Գեբրեյեսուսը կոչ Է արել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում օրինակ վերցնել այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Նոր Զելանդիան, Ռուանդան եւ Կարիբյան ծովի ու Խաղաղ օվկիանոսի մի շարք կղզի պետություններ, որոնց հաջողվել Է կանխել վիրուսի տարածումը վաղ փուլում: «Նոր Զելանդիան համաշխարհային օրինակ Է այն բանի, թե ինչպես Է հարկավոր պայքարել կորոնավիրուսի դեմ»,-ընդգծել Է նա: ԱՀԿ ղեկավարը հորդորել Է, որ աշխարհի բոլոր ղեկավարները գործեն, իսկ քաղաքացիները պահպանել նոր սահմանափակիչ միջոցառումները:

«Իմ կոչը բյուրեղի նման պարզ է. ճնշել, ճնշել և մեկ անգամ ևս ճնշել վիրուսը»,-հավելել Է ԱՀԿ ղեկավարը: 

 

Լրահոս

Դիտել ավելին