Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490

  • EUR

    564,5
    574,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Արամ Ա կաթողիկոսն իր երախտիքի խոսքն է ուղղել Գագիկ Ծառուկյանին

11 Օգոստոս, 2020 11:39
Հեղինակ՝ Իվետա Տոնոյան
Արամ Ա կաթողիկոսն իր երախտիքի խոսքն է ուղղել Գագիկ Ծառուկյանին

Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն իր երախտիքի խոսքն է ուղղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին` Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին 100 միլիոն դրամ հատկացնելու համար: Վեհափառը Գագիկ Ծառուկյանին հղած նամակում մասնավորապես նշել է.

« Մեծարգո՛ պարոն Գագիկ Ծառուկյան,
Շատ բարձր ենք գնահատում Ձեր ինքնաբուխ նախաձեռնությունը աջակցելու Լիբանանի հայությանը, որը մարդկային ու նյութական լուրջ վնասներ կրեց օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով: Այս նամակով մեր երախտագիտությունն ենք հայտնում ‹‹Գագիկ Ծառուկյան›› բարեգործական հիմնադրամին լիբանանահայությանն օժանդակելու նպատակով նվիրաբերված 100 միլիոն դրամի համար: Նշյալ գումարի կեսը՝ 50 միլիոն դրամը, Ձեր ցանկությամբ փոխանցվելու է պայթյունի հետևանքով զոհված հայ ընտանիքներին, իսկ մյուս կեսը՝ Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի նորոգմանը:
Հիրավի, Ձեր այս օրինակելի արարքը վկայում է մեր ժողովրդին օգտակար լինելու Ձեր պատրաստակամության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հանդեպ Ձեր սիրո ու հարգանքի մասին: Տակավին մեր հիշողություններում թարմ է շուրջ հինգ տարի առաջ Անթիլիաս կատարած Ձեր այցը՝ մեր միջոցով սիրահայերին աջակցելու Ձեր նախաձեռնությունը, ինչպես նաև մեր հանդիպումը, որի ընթացքում էլ Դուք հաստատեցիք Սուրբ Աթոռի նկատմամբ Ձեր հարգանքը: Վարձքերնդ կատար:
Աղոթում ենք, որպեսզի Բարձրյալը Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջության պարգևի, հեռու պահի Ձեզ բոլոր տեսակի փորձություններից: Թող Աստծո հովանին անպակաս լինի համայն հայությունից, Հայաստանից ու Սփյուռքից:
Հայրապետական օրհնությամբ ու սիրո ջերմ ողջույններով՝ Արամ Ա Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկո»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին