Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Վթար Գորիս-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած

11 Օգոստոս, 2020 11:58
Վթար Գորիս-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 11-ին, ժամը 02։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիսի ոլորաններից դեպի փոքր կամուրջ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենան ընկել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Կապան Մ-2 ավտոճանապարhի 6-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուկուչ Բ․, ծնված 1982 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում։ Վարորդը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին