Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490

  • EUR

    564,5
    574,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Բագրատաշենի անցակետում մնացած 80-ից ավելի քաղաքացիների հարցով ՌԴ դեսպանատունը բանակցում է Վրաստանի հետ

11 Օգոստոս, 2020 10:40
 Բագրատաշենի անցակետում մնացած 80-ից ավելի քաղաքացիների հարցով ՌԴ դեսպանատունը բանակցում է Վրաստանի հետ

Օգոտոսի 6-ին, Shabat.am-ը գրել էր, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող հայերը՝ մոտ 81մարդ, 10 օրից ավելի է, ինչ Բագրատաշենի անցակետում են գիշերում։

 Հուլիսի 24-ին ՌԴ քաղաքացիները դիմել էին  ՀՀ-ում  ՌԴ դեսպանատանը, որպեսզի տրամադրեն միջոցներ, որ կարողանան մեկնել Ռուսաստանի Դաշնություն։

Այսօր տեղեկացանք, որ Ռուսաստանի Դաշնությունն արձագանքել է քաղաքացիների բարձրացրած հարցին․ «Սպասողական վիճակ է։ Կոնկրետ որևէ բան չի եղել, բայց Հայստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան կողմից խոստում է եղել։ Իրենք ասել են, որ բանակցում են Վրաստանի հետ, որ մեզ համար միջանցք բացեն։ Ժամկետներ չեն նշել։ Մենք էլ Բագրատաշենի անցակետում կարելի է ասել գոյատևում ենք»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Այնազյանը։

Բագրատաշենի անցակետում գտնվող քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեղափոխման համար անհրաժեշտ է 400 ԱՄՆ դոլար, իսկ քաղաքացիների համար 2000 ռուսական ռուբլի՝ ավտոբուսով տեղափոխման համար։

Հիշեցնենք, որ Բագրատաշենի անցակետում գտնվող ՌԴ քաղաքացի հանդիսացող հայերը մոտ 5 ամիս է ինչ գրանցվել են չարթերային թռիչքով թռչելու համար, սակայն մեր զրուցակիցը նշել էր, որ թռիչքով իրենց հերթը չի հասնում, այդ իսկ պատճառով դիմել են նման քայլի։

Վերջիններս օրեր շարունակ ապրում են Բագրատաշենի անցակետում։

 

Մարիամ Մելքումյան

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին