Կարևոր իրադարձություններ

Գիշերը Բելառուսում բախումները շարունակվել են. ցուցարար է մահացել

11 Օգոստոս, 2020 10:31
Գիշերը Բելառուսում բախումները շարունակվել են. ցուցարար է մահացել

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ոստիկաններն այս գիշեր նույնպես ցուցարարների ուղղությամբ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են արձակել՝ կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո շարունակվող բողոքի ցույցերը ցրելու համար, հայտնում է BBC-ն:

Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ցուցարարներից մեկը մահացել է, երբ պայթուցիկ սարքը պայթել է ձեռքում՝ դառնալով առաջին զոհը բախումները սկսվելուց ի վեր: Կան ձերբակալվածներ և վիրավորներ: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև այլ քաղաքներում:

Հիշեցնենք, որ  ըստ ԿԸՀ-ի՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է 6-րդ անգամ՝ ստանալով ձայների 80.23%-ը: 

 

Լրահոս

Դիտել ավելին