Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Արարատի մարզում. էքնահողի 15 մասնակիցներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են

10 Օգոստոս, 2020 23:27
Արտակարգ դեպք Արարատի մարզում. էքնահողի 15 մասնակիցներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, Արարատի մարզում տեղի ունեցած այգալացի (Էքնահող) արարողության ժամանակ դեռևս չպարզված սննդամթերք օգտագործելու հետևանքով մի խումբ քաղաքացիներ «սննդային թունավորում հարցականով» ախտորոշմամբ Վեդիի և Արարատի բժշկական կենտրոններ են տեղափոխվել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Վեդիի հիվանդանոց են տեղափոխվել Նոյակերտ գյուղի բնակիչներ, 57-ամյա Սարգիս Ղ.-ն, 52-ամյա Հերիքնազ Բ.-ն, Վեդի քաղաքի բնակիչներ, 21-ամյա Վոլոդա Վ.-ն, 18-ամյա Լուսինե Վ.-ն, 42-ամյա Աննա Հ.-ն, իսկ «սուր սննդային թունավորում գաստրոէնտրոկոլիտ ջրազրկում» ախտորոշմամբ «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արարատ քաղաքի բնակիչներ, 34-ամյա Սերյոժա Հ.-ն, 42-ամյա Արգամ Ք.-ն, 12-ամյա Վարդան Ք.-ն, 36-ամյա Կարինե Ք.-ն, 14-ամյա Հռիփսիմե Ք.-ն, 28-ամյա Լուսինե Մ.-ն, Նոյակերտ գյուղի բնակիչներ, 35-ամյա Հերմինե Մ.-ն, 58-ամյա Լալա Մ.-ն, Արարատ քաղաքի բնակիչ, 3-ամյա Արեգնազ Մ.-ն և Ոսկետափ գյուղի բնակիչ, 40-ամյա Տաթևիկ Պ.-ն:

Արարատի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Ս. Հայրապետյանի տանը՝ էքնահողի արարողությանը մասնակցելու ժամանա

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին