Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    566,5
    576,5

  • RUB

    6,28
    6,53

Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա տղամարդն ու նրա երկու որդիները դանակահարված վիճակում հոսպիտալացվել են

10 Օգոստոս, 2020 22:37
Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա տղամարդն ու նրա երկու որդիները դանակահարված վիճակում հոսպիտալացվել են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 22:00-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորներն են՝ Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչներ, 61-ամյա Կարո Հարությունյանը, 30-ամյա Գարիկ Հարությունյանը և 28-ամյա Էրիկ Հարությունյանը:

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում դանակահարվածներին, Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց և Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 44-ամյա Հրաչյա Պետրոսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Կ. Գ. Է. Հարությունյաններին: Քննիչի որոշմամբ Հ. Պետրոսյանը ձերբակալվել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Գ. և Է. Հարությունյանները Կ. Հարությունյանի որդիներն են: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին