Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները մարել են «Ջանի» կոչվող տարածքում բռնկված հրդեհը. տարբեր օջախներով այրվել է մոտ 4 հա բուսածածկ տարածք․ ԱԻՆ

10 Օգոստոս, 2020 21:58
Հրշեջ-փրկարարները մարել են «Ջանի» կոչվող տարածքում բռնկված հրդեհը. տարբեր օջախներով այրվել է մոտ 4 հա բուսածածկ տարածք․ ԱԻՆ

Օգոստոսի 10-ին, ժամը 05։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ կան ծխացող օջախներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։ 

Դեպքի վայրում աշխատել են ինը փրկարար ծառայող։

Դեպքի վայր է մեկնել նաև ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ 

Հրդեհը մարվել է ժամը 17:12-ին: Տարբեր օջախներով այրվել է մոտ 4 հա բուսածածկ տարածք:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին, ժամը 16:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս համայնքի Գողթանիկ բնա­կավայրի «Ջանի» կոչվող տարածքում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ճանապարհի դժվար անցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները հրդեհի օջախին մոտենալու համար ճանապարհը շարունակել են ոտքով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին: Այրվում է մոտ 4 հա բուսածածկ տարածք:

Հրդեհաշիջմանը մասնակցել են 15 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց Ձորի անտառտնտեսության մասնաճյուղի 6 աշխատակից:

Ժամը 23:31-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են․ տեղում հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին